Արման Ծառուկյանը հայտնվել է UFC-ի թեթև քաշային կարգի 15 լավագույն մարտիկների ցուցակում

Արման Ծառուկյանը հայտնվել է UFC-ի թեթև քաշային կարգի 15 լավագույն մարտիկների ցուցակում

Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը հայտնվել է UFC-ի թեթև քաշային կարգի 15 լավագույն մարտիկների ցուցակում: Հայ մարզիկը գրառում է կատարել սոցցանցերում և նշել, որ պատրաստ է պահպանել տեղը թոփ-15-ում՝ այդ ցուցակից դուրս ցանկացած մրցակցի հետ մենամարտով՝ հուլիսին կամ օգոստոսին, քանի որ մյուսները չեն ցանկանում անել դա:

Արման Ծառուկյանը իր նախորդ մենամարտն անցկացրել է հունվարին՝ UFC 257 մրցաշարի շրջանակներում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր ամերիկացի Մեթ Ֆրևոլային:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում