Ստեփանավան քաղաքի Բաղրամյան-Երիտասարդական փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է կողաշրջվել

Ստեփանավան քաղաքի Բաղրամյան-Երիտասարդական փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է կողաշրջվել

Հուլիսի 12-ին, ժամը 23:35-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Բաղրամյան-Երիտասարդական փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղրամյան-Երիտասարդական փողոցների խաչմերուկում «GAZel» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Գ., ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան։

Փրկարարներն ավտոմեքենան ուղղել և դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում