ԱՄՆ ֆինանսների նախարարը ծրագրում է Չինաստան այցելել 2024 թվականին
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը ծրագրում է այս տարի մեկնել Չինաստան։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Չինաստան-ԱՄՆ միջկառավարական ֆինանսական աշխատանքային խումբը փետրվարի 5-6-ը Պեկինում խորհրդակցություններ է անցկացրել, որի ընթացքում ԱՄՆ պաշտոնյաները հանդիպել են Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենգի հետ և հայտարարել Յելենի՝ աշխատանքային այցով Չինաստան այցելելու մտադրության մասին: «Նրանք նշել են, որ նախարարը ակնկալում է այս տարի համապատասխան ժամանակ այցելել Չինաստան», - ասվում է զեկույցում:
Յելենը վերջին անգամ Չինաստան էր այցելել անցյալ տարվա հուլիսին։ Աշխատանքային այցի ընթացքում ԱՄՆ գանձապետարանի ղեկավարը հանդիպել է չինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Կարծիքներ