ՄԱԿ-ում Սալվադորը հայտարարել են Կենտրոնական Ամերիկայում առաջին երկրը, որը զերծ Է մալարիայից

ՄԱԿ-ում Սալվադորը հայտարարել են Կենտրոնական Ամերիկայում առաջին երկրը, որը զերծ Է մալարիայից

Սալվադորի ղեկավարությունը կարողացել Է լիովին վերացնել մալարիայի տարածումը հանրապետության տարածքում, ինչը նրան դարձրել Է Կենտրոնական Ամերիկայում առաջին երկիրը, որը զերծ Է այդ հիվադնությունից: Այդ մասին փետրվարի 25-ին հաղորդվում Է ՄԱԿ-ի կայքում:

«Երկրին հաջողվել Է հիվանդացության կայուն նվազման հասնել վերջին 30 տարվա ընթացքում, բացառությամբ 1996 թվականի բռնկման: Վարակաման դեպքերի թիվը 1990 թվականի 9 հազարից 2010 թվականին կրճատվել Է մինչեւ 26, այնուհետեւ վարակման տեղական ծագման դեպքեր չեն արձանագրվել,- նշում Է կազմակերպությունը:- Այսպիսով, Սալվադորը միացել Է մյուս լատինամերիկյան երկրների շարքին, ներառյալ Պարագվայը եւ Արգենտինան, որոնց նույնպես հաջողվել Է վերացնել հիվադնությունն իրենց տարածքում»:

Մարարիան սուր վարակիչ հիվանդություն Է: Դրա հարուցիչները մալարիական պլազմոդիումներն են (Plasmodium-ի պարզագույն մակաբույծ տեսակներ), որոնք մարդու արյան մեջ են հայտնվում մալարիական մոծակի խաթոցից հետո: Հիվանդության առաջին ախտանիշերը՝ տենդը, գլխացավը, փսխոցը, ի հայտ են գալիս վարակվելուց 7 – 15 օր հետո: Մալարիան հանդիպում Է առավելապես արեւադարձային եւ ենթաարեւադարձային երկրներում, որտեղ բնակվում Է աշխարհի բնակչության մոտավորապես 40 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում