Հայաստանն այսօր ամենայն հավանականությամբ ազատ կարձակի ադրբեջանցի երկու զինվորներին
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ գերիների փոխանակումը տեղի է ունենալու դեկտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական Իջևան-Ղազախ սահմանային հատվածում։
Փաստացի ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են գերիների փոխանակման մասին։ Հետևաբար Հայաստանն այսօր ամենայն հավանականությամբ ազատ կարձակի ադրբեջանցի երկու զինվորներին։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի համատեղ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը ազատ է արձակելու 32 հայ ռազմագերիների, հայկական կողմը՝ 2 ադրբեջանցի։
Կարծիքներ