Հայաստանի պատվիրակ Մալենայի եվրատեսիլյան ելույթը․ տեսանյութ

Հայաստանի պատվիրակ Մալենայի եվրատեսիլյան ելույթը․ տեսանյութ

Այսօր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցում է 19 երկիր: Մրցույթը հեռարձակվում է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում: Հայաստանի պատվիրակ Մալենան արդեն ելույթ ունեցավ։ Նա 9-րդ համարի ներքո էր։ Նա կատարում էր «Քամի-քամի» ստեղծագործությունը: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»։

Մրցույթի առցանց քվեարկությունը մեկնարկել էր դեկտեմբերի 17-ից: Բոլոր ցանկացողները կարող էին ձայն տալ իրենց նախընտրած մասնակցին www.junioreurovision.tv կայքի միջոցով: Քվերակությունն ավարտվեց դեկտեմբերի 19-ին՝ մրցույթից անմիջապես առաջ: Այն կվերաբացվի ուղիղ եթերի ընթացքում, երբ բոլոր կատարումներն ավարտված կլինեն: Այս անգամ քվեարկության համար կտրվի 15 րոպե: Քվեարկության ավարտից հետո քվեարկողի ձայնը կուղարկվի քվեարկությունը վերահսկող թիմին, որը ստացված բոլոր ձայները կվերածի միավորների: Քվեարկությունը կատարվում է 50/50 հարաբերակցությամբ: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքին կավելացվեն նաև ժյուրիի ձայները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում