Նիգերիայում ավտովթարի հետևանքով ութ մարդ է զոհվել
Առնվազն ութ մարդ է զոհվել Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Բաուչի նահանգում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է նիգերիական The Punch թերթը՝ վկայակոչելով տեղի ճանապարհային ոստիկանության ներկայացուցչին։
Շաբաթ օրը Դաս և Բաուչի քաղաքները միացնող մայրուղու վրա ճակատ-ճակատի բախվել են ինքնաթափ բեռնատարն ու մարդատար ավտոմեքենան, ինչի հետևանքով ութ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։ Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ կարող էր դառնալ արագության չպահպանելը։
Նիգերիայի իշխանությունները վարորդներին կոչ են անում առավել ուշադիր լինել գալիք Ամանորի տոներին։
Կարծիքներ