ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի կողմից Արտեմիս համաձայնագրի ստորագրումը
Միացյալ Նահանգները ողջունել է հունիսի 12-ին Վաշինգտոնում՝ ՆԱՍԱ-ի գլխամասում Հայաստանի կողմից Արտեմիս համաձայնագրի ստորագրումը։
Այս մասին նշվում է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
«Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ ընդլայնված երկկողմ համագործակցությունը և աջակցում է վարչապետ Փաշինյանի ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղությանն ու բարգավաճմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի միանալը 42 այլ երկրների շարքին՝ հաստատելով համաձայնագրերի սկզբունքները կայուն քաղաքացիական տիեզերական գործունեության համար:
ԱՄՆ Պետքարտուղարությունը և ՆԱՍԱ-ն ղեկավարում են Միացյալ Նահանգների կողմից համաձայնագրերի իրագործումն ու իրականացումը:
Կարծիքներ