Պենտագոնի խոսնակը մեկնաբանել է Սիրիայի իրադարձությունները

Պենտագոնի խոսնակը մեկնաբանել է Սիրիայի իրադարձությունները

Պենտագոնի խոսնակ Փեթ Ռիդերը մեկնաբանել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները: Ըստ նրա՝ Վաշինգտոնը մշտապես կապի մեջ է տարածաշրջանի մի շարք երկրների՝ այդ թվում Թուրքիայի հետ Սիրիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Հարցին, թե ինչ վերաբերմունք կցուցաբերի ԱՄՆ-ի բանակը, եթե Հալեպը գրաված ընդդիմադիր խմբավորումները դեմ առ դեմ հայտնվեն ԱՄՆ-ի աջակցած Սիրիայի քրդական ուժերին, Ռիդերը նշել է. «Մենք աջակցել ենք Սիրիայի դեմոկրատական ուժերին: Այստեղ գտնվելու մեր նպատակը ԻՊ-ի դեմ պայքարելն է և մենք դա կշարունակենք անել»:

Հաստատելով, որ ԱՄՆ-ի օդուժի ինքնաթիռները հարվածել են Սիրիայում կառավարական ուժերին պատկանող որոշ թիրախների՝ Պենտագոնի խոսնակը պնդել է, որ այդ հարձակումներն իրականացվել են տարածաշրջանում ամերիկացի զինվորներին պաշտպանելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում