Մելբուռնում՝ բողոքի ցույցերի ժամանակ 10 ոստիկան է վիրավորվել

Մելբուռնում՝ բողոքի ցույցերի ժամանակ 10 ոստիկան է վիրավորվել

 Մելբուռն քաղաքում առնվազն 10 ոստիկան է վիրավորվել ցուցարարների հետ բախումների ժամանակ, 235 մարդ բերման է ենթարկվել, հայտնում է Риа новости-ն՝ հղում անելով 9News-ին:

Բողոքի ցույցերին վերջ դնելու համար քաղաքի կենտրոնում ներգրավվել է ավելի քան երկու հազար ոստիկան:

Հաղորդվում է, որ 193 մարդ բերման է ենթարկվել՝ կապված կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների խախտման հետ, մնացածը՝ այլ հանցագործությունների համար, մասնավորապես՝ ոստիկանության ծառայողների վրա ենթադրյալ հարձակման համար:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում