Նախկին նախագահի մահվան կապակցությամբ Ալժիրում եռօրյա սուգ է հայտարարվել
Ալժիրի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել երկրում ՝ 85-ամյա նախկին նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով APS պետական լրատվական գործակալությանը:
Երկրի նախկին առաջնորդի հուղարկավորության ամսաթիվը դեռևս չի հաղորդվում:
Նա, ֆրանսիական գաղութատերերի դեմ, ազգային-ազատագրական պատերազմի հերոսներից էր, նրան հաջողվել է երկիրը դուրս բերել այսպես կոչված սև տասնամյակից, երբ 1990-ականներին Ալժիրը ներքաշվեց քաղաքացիական պատերազմի մեջ: Մասնավորապես, 2005 թվականին Բուտեֆլիկայի օրոք՝ հանրաքվեի ժամանակ, ընդունվեց Խաղաղության և ազգային հաշտության խարտիան, որն ընդհանրապես վերջ դրեց երկրի ներսում արյունալի հակամարտությանը:
Երբ Բուտեֆլիկան հայտարարել էր իր մտադրության մասին՝ հինգերորդ ժամկետով առաջադրվել 2019-ի սկզբին, երկրում սկսվել էին աննախադեպ մասշտաբի բողոքի ցույցեր՝ հրահրելով ներքաղաքական սուր ճգնաժամ: Արդյունքում՝ 2019 թվականի ապրիլի 2-ին Բուտեֆլիկան ստիպված էր հրաժարվել իր նախագահությունից:
Կարծիքներ