«Փյունիկին» հաղթելը բավականին դժվար է․ Ալեքսանդր Ֆրեյ

«Փյունիկին» հաղթելը բավականին դժվար է․ Ալեքսանդր Ֆրեյ

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Երևանի «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում կմրցի շվեյցարական «Բազելի» հետ։

Արդեն կայացել է շվեյցարական թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ֆրեյի նախախաղային ասուլիսը։

«Կարծում եմ, որ «Փյունիկը» բավականին փորձառու թիմ է՝ հաշվի առնելով նաև ֆուտբոլիստների տարիքը: Նրանց հաղթելը բավականին դժվար է: Ընդհանուր առմամբ,  դրական կարծիքի եմ թիմի մասին։ Մենք  փորձելու ենք խաղն այնպես կառուցել, որ առավելությունը մեր կողմը լինի»,֊ այս մասին, ինչպես փոխանցում է «Արմսպորտը»՝ ասել է մարզիչը:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ տպավորություն են ունեցել երևանում զբոսցնելուց հետո, մարզիչը պատասխանել է․

«Մեր  այստեղ գտնվելու նպատակը  զբոսանքը և քաղաքին ծանոթանալը չէ։ Մենք զբոսնում էինք, քանի որ մեզ փոփոխություն էր պետք, իսկ զբոսանքը կարևոր է խաղից առաջ։ Իրականում դժվար էր առանց հանգստանալու պատրաստվել այս խաղին, բայց սա նույնպես մեր աշխատանքն է ու մենք պատրաստ ենք»,֊ ասել է մարզիչը։

«Փյունիկ» – «Բազել» խաղը կկայանա նոյեմբերի 3–ին ու կսկսվի 21։45–ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում