Սոցհարցումը ցույց է տվել, որ Հարիսը Թրամփից առաջ է անցել մեկ տոկոսով
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփից առաջ է անցել ընդամենը մեկ տոկոսով։ Հարիսին աջակցում է հարցված ամերիկացիների 44%-ը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին են վկայում Reuters-ի հարցման արդյունքները։
«Քամալա Հարիսի առավելությունը Դոնալդ Թրամփի նկատմամբ կրճատվել է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների վերջին փուլում, թեև դեմոկրատն առաջ է անցել հանրապետականից մեկ տոկոսով», - նշված է հաղորդագրության մեջ։
Հրապարակված հարցումը ցույց է տվել, որ Թրամփն առավելություն ունի Հարիսի նկատմամբ որոշակի հարցերում:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում տնտեսությանն ու զբաղվածության խնդրին առնչվող թեկնածուների մոտեցումներին, ապա Թրամփին նախընտրել է հարցվածների 47%-ը, իսկ Հարիսին՝ 37%-ը։ Հարցման համաձայն՝ ընտրողների մոտ 48%-ը կարծում է, որ Թրամփի մոտեցումը ներգաղթի հարցում լավագույնն է, մինչդեռ Հարիսին ընտրել է 33%-ը:
Հարցումը նաև ցույց է տվել, որ Հարիսն առավելություն ունի քաղաքական ծայրահեղականության դեմ պայքարի խնդրում: Հարցմանը մասնակցած ընտրողների մոտ 40%-ն ասել է, որ նա ավելի լավ է պատկերացնում քաղաքական ծայրահեղականությանն ու ժողովրդավարությանն առնչվող մարտահրավերները, մինչդեռ Թրամփին տվյալ հարցում նախապատվություն է տվել 38%-ը:Հարցումն անցկացվել է երեք օրվա ընթացքում։ Մասնակցել է 1150 չափահաս ամերիկացի, այդ թվում՝ 975 գրանցված ընտրող։
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։
Կարծիքներ