Իշխանության ներսում խմորումներ չկան, մեր քաղաքական թիմը ամուր է կանգնած. Հակոբ Արշակյան
Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե ըստ փորձագետների ընդդիմության հանրահավաքները մարեցին, իշխանության վրա ընդդիմադիր ճնշումը թուլացավ և դա բերեց նրան, որ 2026-ի ընտրությանն ընդառաջ իշխանության ներսում խմորումներ սկսվեցին:
«Իշխանության ներսում ոչ մի խմորումներ էլ չկան, իշխանության ներսում միշտ էլ կան ինքնաքննադատությունների և քննարկումների տարբեր ֆորմատներ և դրանք միշտ էլ աշխատում են: Ես կարծում եմ, որ դա հատուկ է ժողովրդավարական երկրներին: Մեր քաղաքական թիմը ամուր է կանգնած, և հաշվի առնելով Հայաստանի առջև առկա մարտահրավերները, այլ կերպ չէր էլ կարող լինել: Որևէ սուր խնդիր այս պահին քաղաքական թիմի ներսում չեմ տեսնում»,- ասաց Արշակյանը:
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, որոնց համաձայն՝ խմբակցությունը մտադիր է Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին պաշտոնից զրկելու հարց բարձրացնել, Արշակյանն ասաց՝ նման հարց չի քննարկվել:
Կարծիքներ