Մոտ 97մլն դրամ միայն 2 տարում. ԵՊՀ-ի խորը հետքը՝ Արթուր Ղազինյանի գրպանում

Մոտ 97մլն դրամ միայն 2 տարում. ԵՊՀ-ի խորը հետքը՝ Արթուր Ղազինյանի գրպանում

Դեռևս օրեր  առաջ ԱԺ-ում Հայաստան դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը  հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանին հարց ուղղելիս շեշտեց, որ իբր ԵՊՀ-ն խորը հետք է թողել վարչապետի մոտ, ինչին ի պատասխան վարչապետը ասաց, որ՝

«ԵՊՀ-ն իմ հոգում մեծ հետք է թողել, բայց գրպանումս ոչ մի հետք չի թողել»։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը:

Դրանով վարչապետը ակնարկում էր տարիներ շարունակ ԵՊՀ-ից ուղղակի և անուղղակի սնված Ղազինյանին, ով հասցրել է հսկայական ֆինանսական միջոցներ կուտակել։

Թվում  էր, թե ամեն բան սրանով կավարտվեր, եթե մեր ձեռքի տակ չհայտնվեին բացառիկ մանրամասներ այն մասին, թե օրինակ որքան գումար է Ղազինյանը ստացել ԵՊՀ-ից միայն 2017, 2018 թվականներին։

Օրինակ միայն 2017 թվականին Արթուր Ղազինյանը ԵՊՀ-ից ստացել է ավելի քան 36 մլն դրամ։

2018 թվականին Արթուր Ղազինյանը ԵՊՀ-ից ստացել է ավելի քան 41 մլն դրամ։

 

Իսկ  Ղազինյան Արթուրի հայրը՝  Գագիկ Ղազինյանը ԵՊՀ-ից ստացել է ավելի քան 18 մլն դրամ։

 

Ստացվում է, որ ԵՊՀ-ն Արթուր Ղազինյանի գրպանում իրոք խորը հետք է թողել, միայն 2 տարվա ընթացքում ավելի քան 77 մլն դրամի հետք, իսկ Ղազինյանի հայրը՝  ավելի քան 18 մլն դրամ։

Այսպիսով միայն 2 տարվա ընթացքում ԵՊՀ-ն Ղազինյանների  գրպանում թողել է մոտ 97 մլն դրամի հետք։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում