Իրանը հրթիռային հարված է հասցրել Պակիստանին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն առաջին անգամ բալիստիկ հրթիռներով հարվածել է Պակիստանի տարածքում գտնվող «Ջայշ է զալամ» ահաբեկչական խմբավորման կենտրոնակայաններին:
Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ նշելով, որ հարձակման օբյեկտները Պակիստանի Բելուջիստան նահանգում են, որտեղ գտնվում էին ահաբեկիչների երկու խոշորագույն կենտրոնակայանները։
Ըստ հաղորդագրության՝ դրանք հաջողությամբ ոչնչացվել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի համակցված հարվածով:
Պակիստանի տարածքին հարվածն իրականացվել է այդ երկրի իշխանությունների հետ համաձայնեցմամբ՝ համատեղ գործողության շրջանակներում։
Կարծիքներ