ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները հայտարարություն են ստորագրել ուղղված համագործակցության զարգացմանը
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության զարգացման մտադրությունների վերաբերյալ:
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Խաչատրյանը գրել է, որ հայտարարությունն ուղղված է դատախազների որակավորման բարձրացմանը և բազմաթիվ ուղղություններով գործընկերության ամրապնդմանը:
Կարծիքներ