Երևանում փրկարարները գետանցման միջոցով քաղաքացուն տեղափոխել են անվտանգ տարածք
Ապրիլի 11-ին, ժամը 22:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետի ափին, քաղաքացին ինքնազգացողության վատթարացման պատճառով չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ֊ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Փրկարարները գետանցման միջոցով քաղաքացուն (Գ. Ս., ծնված 1957 թ.) տեղափոխել են անվտանգ տարածք. բուժօգնության անհրաժեշտություն չի առաջացել:
Կարծիքներ