Փախստականների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Մոլդովա և Լեհաստան
Միացյալ Նահանգների պետքարտուղարի բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով օգնական Ջուլիետա Նոյեսը կայցելի Լեհաստան և Մոլդովա՝ քննարկելու ուկրաինացիների իրավիճակը, ովքեր լքել են իրենց երկիրը հակամարտության պատճառով: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
«Վարշավայում նա կհանդիպի Լեհաստանի իշխանությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հումանիտար ճգնաժամի լուծումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ