Սալվադորում վեց մարդ է մահացել անձրևների հետևանքով
Առնվազն վեց մարդ տուժել է Սալվադորում շաբաթվա սկզբից հորդառատ անձրեւներից։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով փրկարարների տվյալները։
Նշվում է, որ երկու մարդ է զոհվել հանրապետության արևմուտքում գտնվող ավտոճանապարհների շրջանում տեղի ունեցած սողանքների հետևանքով։ Հաղորդվում է ընդհանուր առմամբ 54 սողանքների մասին։ Եվս չորս մարդ հոսանքը քշել է, երբ նրանք փորձել են անցնել վարարած գետը։
Էլ Սալվադորի իշխանությունները հայտնում են բնակելի շենքերի մասնակի ոչնչացման 20 դեպքի մասին։ Փրկարարներն այս պահին վերացնում են տարերքի ազդեցության հետեւանքները։


Կարծիքներ