Կհանդիպեն Հայաստանի և Ռուսաստանի նախագահները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Նա կհանդիպի նաև Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության ներկայացուցիչ Միլորադ Դոդիկին:
Այս մասին տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային գործերով օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Համաժողովի ընթացքում արդեն այս լիագումար նիստից հետո նախագահը երկկողմ շփումներ կունենա։ Բանակցություններ կանցկացվեն Տոկաևի հետ։ Ինչպես արդեն ասացի, առաջին հանդիպումը կլինի ՀՀ նախագահ Խաչատուրյանի հետ, ու նաև նախագահը կընդունի սերբ ժողովրդի կողմից Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության անդամ Միլորադ Դոդիկին», - ասել է Ուշակովը:
Կարծիքներ