Ավտովթար Ջերմուկում. «Օպելը» դուրս է եկել ճանապարհից եւ հայտնվել ձորակում

Ավտովթար Ջերմուկում. «Օպելը» դուրս է եկել ճանապարհից եւ հայտնվել ձորակում

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 6-ին, ժամը 00:46-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի սկզբնամասում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel» (վարորդ՝ Տ. Հ., ծնված 2000 թ.) մակնիշի ավտոմեքենան Կեչուտ թաղամասում գտնվող «Ջերմուկ Ստեփանյաններ» ՍՊԸ-ի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճանապարհամերձ ձորակում (մոտ 5 մ):

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: