«Ուզո՞ւմ ես նիհարել, նիհարի՛ր, բայց մի՛ ասա, որ չունես ժամանակ, չունես գումար, չունես կամքի ուժ». Տաթեւ Սարգսյան

«Ուզո՞ւմ ես նիհարել, նիհարի՛ր, բայց մի՛ ասա, որ չունես ժամանակ, չունես գումար, չունես կամքի ուժ». Տաթեւ Սարգսյան
«Ուզո՞ւմ ես նիհարել, նիհարի՛ր, բայց մի՛ ասա, որ չունես ժամանակ, չունես գումար, չունես կամքի ուժ». Տաթեւ Սարգսյան

Դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Տաթեւը սպորտային տաբատ է կրում, տոպ, սպորտային կոշիկներ։ «Ոչինչ չի սկսվում երկուշաբթի օրվանից կա՛մ «հետո»-յից `դա ինքնախաբեություն է: Կգտնես հնարավորություն, եթե ուզում ես հասնել պատկերացրածդ արդյունքի, ի՛սկ, եթե չես վառվում ուզածիդ հասնելու մտքով՝ կգտնես արդարացումներ և պատճառաբանություններ:

Այս ամենը վերաբերվում է յուրաքանչյուր ցանկությանդ: Ամեն ինչ սկսվում է միայն քեզնից: Դու կարող ես ինքդ քեզ ամեն ինչից անջատել և կապել ամեն ինչի հետ: Քեզ կառավարում են մտքերդ, այլ ո՛չ իրադարձությունները:


Ուզո՞ւմ ես նիհարել, նիհարի՛ր, բայց մի՛ ասա, որ չունես ժամանակ, չունես գումար, չունես կամքի ուժ: Ունես!! Կան բազմաթիվ ալտերնատիվաներ` քայլիր ամեն օր 10 կմ, խմիր 2 լիտր ջուր, չունե՞ս գումար հատուկ սննդակարգի համար, համացանցում գտիր քեզ համապատասխան դիետա և պարզապես դադարիր շատ ուտել և կտեսնես փոփոխություններդ:

Դու ես ամենի սկիզբն ու վերջը: Չկա «ՀԵՏՈ»!! Գործիր հիմա, զգա հիմա, սիրիր հիմա և ապրիր հիմա. հետոն միայն մեկ դեպքում է ինտենսիվ աշխատում, երբ այլևս շտկելու հնարավորություն չունես: Բայց դեռ այսօր ունես 1440 րոպե `վաղվա կերպարդ ստեղծելու և ներաշխարհդ բարելավելու համար»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում