ԲԸՏՄ-ն Նոր Նորքում արձանագրել է խախտումներ

ԲԸՏՄ-ն Նոր Նորքում արձանագրել է խախտումներ

Հունիսի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները շարունակել են անակնկալ ստուգայցերը Նոր Նորք վարչական շրջանում։

Նանսենի և Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգիներում իրականացված դիտարկումների արդյունքում արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր։ Մասնավորպես՝ մեծահասակները բացօթյա տաղավարներում առաջացնում են կուտակումներ և չեն հետևում սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնին։ Տեսչական մարմնի մասնագետների նախազգուշացումների և բացատրական աշխատանքների արդյունքում թերությունները շտկվել են տեղում։

Ստուգայցի ընթացքում բաժանվել են դիմակներ, իրականացվել է իրազեկում և խորհրդատվություն՝ պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում