Կատարվում է նախաքննություն. ՔԿ-ն՝ «Դոմուս»-ում բռնկված հրդեհի մասին
Քննչական կոմիտեն Ոստիկանությունից ստացել է «Դոմուս»-ի հաղորդումը Իսակովի պողոտայում գտնվող ընկերության պահեստից հրդեհի բռնկման և խանութի այրվելու մասին, ինչով, ըստ հաղորդման, նախնական տվյալով՝ ընկերությանը 800 մլն դրամի գույքային վնաս է պատճառվել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։
Կատարվում է նախաքննություն՝ հրդեհի առաջացման պատճառները, պատճառված գույքային վնասի իրական չափը, նաև հակահրդեհային անվտանգության պահանջների պահպանվածության հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Կարծիքներ