Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպումն անցկացվում է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում։ 

Ավելի վաղ ՌԴ նախագահը հանդիպել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ռուսական ՌԻԱ նովոստի գործակալության տարածած տեղեկատվության համաձայն՝ Պուտինի և Ալիևի հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեմաներից է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ 

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում նախատեսված չէ։ Ուշակովն ասել է, որ եռակողմ հանդիպում անցկացնելու գաղափար եղել է, բայց կողմերից մեկի հետ համաձայնության չեն հասել՝ շեշտելով, որ Ռուսաստանն այդպիսի հանդիպման անցկացմանը դեմ չի եղել։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում