Էմոցիաների մասին խոսելիս նկարագրող բառերը ինչու ՞ են կարևոր
Բառերը, որոնք օգտագործում են էմոցիաները նկարագրելու համար, կարող են վկայել մարդու հոգեկան ու ֆիզիկական առողջության մասին: Պիտսբուրգի համալսարանի առողջապահական դպրոցի իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս հարցում խոսքերը շատ կարեւոր են:
Երբ էմոցիաները նկարագրելիս ավելի լայն բառապաշար է օգտագործվում, դա կարող է մեծ հոգեբանական սթրեսի եւ ֆիզիկական առողջության վատթարացման նշան լինել:
Մասնագետներն ուսումնասիրել են 35 հազար մարդու էսսեներն ու բլոգային գրառումները: Նրանք նկարագրել են իրենց տրամադրությունը:
Արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր լայն բառապաշար են օգտագործել, ընդ որում՝ բացասական բառեր, հոգեբանական ավելի շատ խնդիրներ են ունեցել:
Իսկ նրանք, ովքեր զուսպ եւ դրական բառեր են օգտագործել, ավելի լավ վիճակում են եղել թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական առումով:
Կարծիքներ