Հայիթիում երկրաշարժից վնասը 1,12 միլիարդ դոլար է գնահատվում
Հայիթիում օգոստոսի 14-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո ենթակառուցվածքի վերականգնումը, նախնական գնահատումներով, կարող Է պահանջել առնվազն 1,12 միլիարդ դոլար: Օգոստոսի 24-ին այդ մասին հաղորդել Է Haiti Libre նորությունների պորտալը՝ վկայակոչելով իշխանությունների տվյալները:
Պորտալի տվյալներով՝ երկրի ղեկավարությունը շփումների մեջ Է Միավորված ազգերի կազմակերպության, Եվրամիության եւ Համաշխարհային բանկի հետ: Այս պահին քննարկվում են տուժած շրջանների վերականգնման համար միջոցների տրամադրման հնարավորությունները:
Օգոստոսի 14-ի առավոտյան 7,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Հայիթիի շրջանում, որի Էպիկենտրոնը գտնվել Է շուրջ 125 հազար բնակչությամբ Լե Կե կոմունայից 40 կիլոմետր հեռավորության վրա: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել Է 2 207 մարդ, ավելի քան 12 հազարը տուժել Է: Հարավի, Գրանդ Անսի եւ Նիպի դեպարտամենտներում լիովին կամ մասնակի ավերվել Է շուրջ 130 հազար շենք, այդ թվում բժշկական եւ կրոնական հիմնարկություններ: Կառավարությունը մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ