Հատուկ չվերթով Հայաստանից հայրենիք են տեղափոխվել Հնդկաստանի 169 քաղաքացի
Հնդկաստանի 169 քաղաքացի հատուկ չվերթով Երևանից վերադարձել են հայրենիք։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը Facebook-ի իր էջում:
«169 ուղևորներով ինքնաթիռը Երևանից Դելի է մեկնել, այսօր ժամը 13: 15-ին», - ասված է հաղորդագրության մեջ:
Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համապատասխան գերատեսչություններին չվերթներ կազմակերպելու համար, մասնավորապես ՝ արտաքին գործերի նախարարությանը, առողջապահության նախարարությունը, քաղաքացիական ավիացիայի կոմիտեին և միգրացիոն ծառայությանը։
Կորոնավիրուսի համաշխարհային համավարակի պատճառով մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, որը հաջորդ ամիսներին 4 անգամ երկարաձգվել է։ Վերջին անգամ արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու որոշումն ընդունվել է հուլիսի 13-ին և այն կավարտվի օգոստոսի 12-ին։ Այս ընթացքում թռիչքներն արգելված են եղել և դրանք կազմակերպվել են միայն տարբեր երկրների քաղաքացիներին տեղափոխելու համար։
Embassy of India in Yerevan saw off last flight of #vandebharatmissionphase5 from #Yerevan to #Delhi today at 1345hrs...
Опубликовано India in Armenia Embassy of India, Yerevan Понедельник, 17 августа 2020 г.
Կարծիքներ