Ծանրամարտի ԱԱ․ Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում 3 մոտեցումից 2-ը հաջող կատարեց

Ծանրամարտի ԱԱ․ Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում 3 մոտեցումից 2-ը հաջող կատարեց

Բահրեյում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 87 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում 3 մոտեցումից 2-ը հաջող կատարեց և ավարտեց վարժությունը 105 կիլոգրամ արդյունքով։

Հրում վարժությունում Հայաստանի ներկայացուցիչը 3 մոտեցումից միայն մեկը հաջողեց՝ բարձրացնելով 125 կիլոգրամանոց ծանրաձողը։

Երկամարտի 230 կիլոգրամ արդյունքով Տաթև Հակոբյանը զբաղեցրեց 13-րդ տեղը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում