Աֆրիկայի ափերի մոտ հսկայական կաղամար են հայտնաբերել
Նշվում է, որ դա հազվագյուտ միջադեպ է, և որ կենդանուն իր բնակմիջավայրում առաջին անգամ տեսանկարահանել էին յոթ տարի առաջ: «Կենդանուն տեսնելիս շունչս կտրվեց: Անկեղծ ասած՝ այն նախապատմական առեղծվածային արարածի տեսք ուներ»,- ասել է Ադել Գրոսը, որը հայտնաբերել է կենդանուն ծովածոցի մոտակայքով զբոսնելիս:
Հսկա կաղամարները, որոնք սովորաբար բնակվում են ծովի մակերեսից 600-900 մետր խորություններում, մի քանի տարին մեկ են երևում ափամերձ հատվածում, իսկ ափ նետվելն իսկապես հազվագյուտ երևույթ: Այս մասին նշել է Սմիթսոնյան ինստիտուտի Բնության պատմության ազգային թանգարանի կենդանաբան Մայքլ Վեչիոնեն:
Կաղամարի երկարությունը գնահատվում է 4 մետր, իսկ քաշը՝ մոտ 300 կգ: Կաղամարները սնվում են ձկներով, ութոտնուկներով, այլ կաղամարներով և այլ ծովային կենդանիներով:
Կարծիքներ