«Կրթվելը նորաձև Է». հայտնի են մայիս և հունիս ամիսների հանդիպումների օրերը

«Կրթվելը Նորաձև Է». մայիս և հունիս ամիսների հանդիպումների օրերը հայտնի են:
Այս մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը:
«Եթե դուք էլ եք կարծում, որ կրթվելու պրոցեսը երբեք չի ավարտվում, որ սովորելը միայն դպրոցական գրասեղանով չի սահմանափակվում, որ ինքնաբացահայտման ուղին սկսվում է ճիշտ հարցեր տալուց՝ ապա այս շարժումը հենց ձեզ համար է։
Մենք գալիս ենք՝ Բերդավան, Բերդ, Կապան, Քաջարան, Աշտարակ, Տաթև, Վանաձոր, Երևան … և մի շարք այլ համայնքներ` ընդլայնելու Շարժման սահմանները և ներգրավելու էլ ավելի մեծ թվով կրթարշավականների:
Մասնակցելու համար պետք է լրացնել հայտը` https://forms.gle/Y4BNQ3AW88n5XjvW7,- ասվում է հաղորդագրության մեջ:
Սկսենք ինքներս մեզնից. սովորենք, քննարկենք, վերաիմաստավորենք անցածն ու վերափոխենք կրթվելու հանդեպ մեր մոտեցումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ