Անչափահաս աղջկան առևանգել, 4 հոգով բռնաբարել են. Վարդան Ղուկասյանի եղբորորդու և մյուսների գործով վերդիկտը

Անչափահաս աղջկան առևանգել, 4 հոգով բռնաբարել են. Վարդան Ղուկասյանի եղբորորդու և մյուսների գործով վերդիկտը

Անչափահաս աղջկան առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած Ն. Ղ.-ի, Ա. Ա.-ի, Ա. Բ.-ի և Ս. Ս.-ի վերաբերյալ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի մայիսի 8-ին կայացրել է մեղադրական վերդիկտ:

Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի հունիսի 15-ին Ն. Ղ.-ի, Ա. Ա.-ի, Ա. Բ.-ի և Ս. Ս.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելը) և 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անչափահասի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելը):

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ 2023 թվականին անչափահասներ Ն. Ղ.-ն, Ա. Ա.-ն, Ա. Բ.-ն և Ս. Ս.-ն խմբի կազմում նախնական համաձայնությամբ խաբեությամբ առևանգել են անչափահաս աղջկան, տեղափոխել Գյումրիում գտնվող կիսակառույց շենք և փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ կատարել են սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, տեսաձայնագրել և քննությամբ չպարզված հանգամանքներում տեսագրությունը հրապարակել սոցիալական ցանցերից մեկի օգտահաշվում:

Դատախազը 2025 թվականի հունվարի 25-ին իրավասու դատարան էր հանձնել վերոնշյալ անձանց վերաբերյալ՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթի նյութերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում