Բայդենը հիասթափված Է, որ տնտեսության օգնության պլանում չեն ներառի աշխատանքի վարձատրման բարձրացումը

Բայդենը հիասթափված Է, որ տնտեսության օգնության պլանում չեն ներառի աշխատանքի վարձատրման բարձրացումը

 ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հիասթաված Է, որ աշխատանքի վարձատրման՝ իր առաջարկած բարձրացումը ժամում մինչեւ 15 դոլար չի մտնի ամերիկյան տնտեսության խթանման միջոցների փաթեթ: Այդ մասին ասված Է այն հայտարարության մեջ, որը փետրվարի 25-ին տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Համավարակի պայմաններում ազգային տնտեսության աճի խթանման գրեթե 2 տրիլիոն դոլարի չափով անհետաձգելի միջոցների մասին օրինագիծը փետրվարի 22-ին հավանության Է արժանացել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պրոֆիլային կոմիտեի կողմից: Փետրվարի 25-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի ընթացակարգային հարցերի փորձագետ Էլիզաբեթ Մակդոնաֆը կայացրել Է որոշում, որի համաձայն աշխատանքի նվազագույն վարձատրումը ժամում մինչեւ 15 դոլար բարձրացման դրույթն այս պահին չի կարող ներառվել օրինգծում: Դրա պատճառն այն Է, որ դեմոկրատները փորձում են այն ընդունել պարզեցված ընթացակարգով, որը նախատեսված Է բյուջեին վերաբերող նախաձեռնությունների համար: Դա կարող Է նրանց թույլ տալ շրջանցել հանրապետականների կողմից հակազդեցությունը:

Ինչպես ասված Է հայտարարության մեջ, Բայդենը «հարգանքով Է վերաբերվում» Մեկդոնաֆի որոշմանը եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում ընդունված կանոններին: ԱՄՆ-ի նախագահը «կաշխատի Կոնգրեսի ղեկավարների հետ՝ որոշելու համար հետագա գործողությունները»,- նշված Է փաստաթղթում: Բայդենը նաեւ օրենսդիրներին կոչ Է արել առանց հապաղման հավավություն տալու հիշյալ միջոցների փաթեթին: Ծրագիրը նախատեում Է մոտավորապես 400 միլարդ դոլարի տրամադրում անմիջականորեն նոր կորոնավիրուսի համավարկի դեմ պայքարի համար: Շուրջ 1 տրիլիոն դոլար պետք Է ուղղորդվի բնակչությանն օգնություն ցույց տալուն, մնացածը՝ տնտեսության խթանմանը: Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին, ԱՄՆ-ի վարչակազմը կարծում Է, որ տնտեսական միջոցների վերջնական ծավալը հետք Է մոտենա 1,9 տրիլիոն դոլարին, քանի որ այդ ցուցանիշն ավելի շատ Է համապատասխանում համավարակի հարուցած ճգնաժամի մասշտաբին: Հանրապետականները պնդոում են, որ կրճատվեն այդ ծախսերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում