Շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը հաղթանակով են մեկնարկել ԵԱ-ում
Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց թիմերը հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի թիմային առաջնությունում:
Տղամարդկանց պայքարում Հայաստանի ընտրանին մրցում էր Մոնտենեգրոյի ընտրանու հետ: Հայկ Մարտիրոսյանը, որը մրցում էր առաջին խաղատախտակին, ինչպես նաև Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները: Գաբրիել Սարգսյանը հաղթանակ է տոնել:
Մոնտենեգրո-Հայաստան` 1,5-2,5:
Կանանց թիմն անդրանիկ տուրում ուժերն էր չափում Չեխիայի հետ: Հայաստանի հավաքականում հաղթանակ են տոնել Մարիամ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը: Միավորը կիսել են Լիլիթ Մկրչտյանը և Սուսաննա Գաբոյանը:
Հայաստան-Չեխիա`3-1:
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը կկայանա նոյեմբերի 11-20-ը՝ Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 38, իսկ կանանց մրցաշարին՝ 32 թիմ:
Կարծիքներ