«Իմ քայլն» ընդունում է Մարուքյանի առաջարկը՝ Խորհրդարանը լուծարելու ու արտահերթ ընտրությունների գնալու մասով
Երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը առաջարկ ներկայացրեց՝ հետ վերցնել ԳՇ պետին աշխատանքից ազատելու վարչապետի առաջարկը ու Տիրան Խաչատրյանին վերանշանակել ԳՇ պետի տեղակալի պաշտոնում, ու Խորհրդարանը լուծարել և գնալ արտահերթ ընտրությունների։
Այսօր ճեպազրույցի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այս մասով, ասաց, որ իրենք պատրաստ են ընտրությունների մասով ու ընդունում են Մարուքյանի առաջարկության երկրորդ հատվածը։
Իսկ ինչ վերաբերվում է Մարուքյանի առաջարկի առաջին հատվածին, ապա Մակունցի խոսքով՝ այն քննարկման ենթակա չէ։ Նա նշեց, որ պատգամավորները պետք է պատասխանատու լինեն Սահմանադրության իրականացմանը ու չնպաստեն դրա խախտմանը։
Կարծիքներ