Ֆրանսիայում կարծում են, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը պետք է հանվի
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը պետք է մեկընդմիշտ հանվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՏԱՍՍ«-ի հետ զրույցում ասել է Փարիզի Geopragma վերլուծական կենտրոնի ղեկավար, ֆրանսիական բանակի օպերատիվ ռեզերվի գնդապետ Կարոլին Գալակտերոսը։
«Ես չգիտեմ, թե կոնկրետ ինչ միջոցներ է ենթադրում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՝ խոսելով հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների անհրաժեշտության մասին։ Բայց ես կարծում եմ, որ դրանք պետք է լինեն Ուկրաինայի ռազմավարական չեզոքության պահպանման երաշխիքները, այլ կերպ ասած ՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը պետք է մեկընդմիշտ հանվի»- ասել է Գալակտերոսը։
Նա նշել է, որ «նույնիսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջերս խոստովանել է, որ ՆԱՏՕ-ում ոչ բոլորն են համաձայն Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու հետ»:
Կարծիքներ