Վրաստանը միանում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
Վրաստանը մասնակցում է բոլոր միջազգային ֆինանսական պատժամիջոցներին, որոնք կիրառվել են Ռուսաստանի Դաշնության դեմ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով։ Այս մասին ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Մենք մասնակցում ենք բոլոր միջազգային ֆինանսական պատժամիջոցներին (Ռուսաստանի Դաշնության դեմ,- նշում է ՏԱՍՍ-ը), և դա իսկապես արդեն ինչ-որ բան է նշանակում մեր ֆինանսական հատվածի համար: նա ասել է Զուրաբիշվիլին։
Կարծիքներ