Հնարավոր է՝ զոհերի թվերը էլի փոխվեն, քանի որ ունենք 191 անհայտ կորած. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զարմանք է հայտնել այն հանգամանքից, որ երբ ինքը հրապարակել է 44-օրյա պատերազմի զոհերի թիվը, լրագրողները նրան հարցումներ են ուղարկել, սակայն նախկին գործիչներից այդ մասին երբևէ չեն հարցրել:
«Այդ թվերը վերցված են ՔԿ-ից։ Ինչ-որ մարդիկ փորձում են այդ թվի հետ վիճել։ Ես գիտեմ, որ այդ մարդիկ, հայ մարդու ցավն օգտագործելով, իրենց քաղաքական հարցերն են ուզում լուծել»,- նշել է Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ վարչապետն ԱԺ-ում նույնպես խոսել է այդ թվերից մի փոքր տարբերությամբ:
«Տարբերությունը 1200 երեխա չի եղել։ Հնարավոր է՝ էլի թվերը փոխվեն, քանի որ ունենք 191 անհայտ կորած։ Տա Աստված, որ բոլորն էլ ինչ-որ հրաշքով, ինչ-որ տեղից վերադառնան»,- հավելել է Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ երեկ Ալեն Սիմոնյանը թվեր էր հրապարակել, համաձայն որոնց՝ 44-օրյա պատերազմի ժամանակ մենք ունեցել ենք 3833 զոհ։


Կարծիքներ