Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի ուսանողին ծեծի ենթարկածների չկալանավորելու որոշման դեմ
ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի ուսանողին ծեծի ենթարկածներին չկալանավորելու որոշման դեմ: Այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Դատախազությունից:
«Խափանման միջոցների փոփոխությունների վերաբերյալ դատական ակտերը այսօր ենք ստացել, վերաքննիչ բողոք կներկայացնենք»,- հայտնեցին կառույցից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են մի խումբ դեռահասներ դաժան ծեծի և նվաստացման ենթարկում մեկ այլ տղայի։ Օգտատերը նաև գրել էր, որ բռնության ենթարկողները Զորականի դպրոցի բարձր դասարանի աշակերտներ են, իսկ ծեծի ենթարկվողը՝ Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանող:


Կարծիքներ