Փորձագետները խորհուրդ են տվել 65-ից բարձր անձանց չպատվաստել AstraZeneca-ով
Գերմանիայում Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտի պատվաստումների մշտական կոմիտեի փորձագետները խորհուրդ են տվել AstraZeneca դեղագործական ընկերության պատվաստանյութը չօգտագործել 65 տարեկանից բարձր մարդկանց համար:
Այս մասին գրում է Deutsche Welle-ն ։
Մասնագետները հաստատել են, որ պատվաստել կարելի է 18-ից 64 տարեկան մարդկանց, իսկ ավելի բարձր տարիքային շեմ ունեցողների համար արդյունքները բավարար չեն:
Օրերս դեղերի եվրոպական գործակալությունը (EMA) որոշում կկայացնի AstraZeneca պատվաստանյութի օգտագործման մասին, նշում է Deutsche Welle-ն: Այժմ այն ակտիվորեն օգտագործվում է ինչպես երիտասարդների, այնպես էլ մեծահասակների շրջանում:
Կարծիքներ