Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսով քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Նախարար Բայրամովը իրանցի գործընկերոջ հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանի դեմ արված պնդումները՝ կապված Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակի և հումանիտար իրավիճակի հետ, ոչ այլ ինչ են, քան քաղաքական շահարկում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նախարարությունը հավելել է, որ զրույցի ընթացքում Բայրամովը և Աբդոլլահյանը կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի վերաբերյալ երկկողմ և տարածաշրջանային համաձայնագրերի իրականացումը։
Նշվում է, որ երկու երկրների արտգործնախարարները քննարկել են նաեւ երկկողմ օրակարգի ակտուալ հարցեր։
Կարծիքներ