Հղիության վերջին ամիսներում գտնվող Ռիո-2016-ի չեմպիոն մարզուհուն մահացած են գտել. կա վարկած, որ նա ինքնասպան է եղել
Օլիմպիական խաղերի հաղթող, աշխարհի կրկնակի չեմպիոն Թորի Բոուին երեքշաբթի մահացած են հայտնաբերել, նա 32 տարեկան էր, հայտնում է Icon Management սպորտային գործակալությունը, որը ներկայացնում էր նրան, գրում է armsport.am-ը:
Մահվան պատճառը պաշտոնապես չի հաղորդվում։ Ինչպես հայտնում է sportsmax.tv պորտալը, Բոուին կարող էր ինքնասպան լինել։
Նշվում է՝ մի քանի տարի առաջ մարզուհին խոստովանել էր, որ մոտ է եղել ինքնասպանության։
Մարզուհու հարևանների խոսքով՝ նա 7-8 ամսական հղի էր և տառապում էր վարքի խանգարմամբ։ Վերջերս Բոուին հրապարակավ վիճաբանել էր իր ընկերոջ հետ և դանակով սպառնացել նրան։ Թորիին տեսել են նաև հարևան տան դռան վրա ձվեր նետելիս:
Բոուին Ռիո 2016-ի խաղերի հաղթողն էր 4×100 մ փոխանցումավազքում, որտեղ նա նաև արծաթ էր նվաճել 100 մ և բրոնզ 200 մ վազքում։ 2017 թվականին Բոուին դարձել էր աշխարհի չեմպիոն 100 մ վազքում և հաղթել արագավազքում:
Կարծիքներ