Խորվաթիայում էլեկտրական հեծանիվ են ստեղծել, որը մեկ լիցքավորմամբ կարող է անցնել 200 կմ
Խորվաթական Rimac Automobili եւ Greyp Bikes ընկերությունների ինժեներները էլեկտրական հեծանիվ են մշակել, որի գլխավոր առանձնահատկությունն է առավել քան պատկառելի ինքնավարությունը: G12H անունը ստացած էլեկտրահեծանիվը կարող է ամբողջությամբ լիցքավորված մարտկոցով հաղթահարել 200 կիլոմետրից ավելի, փոխանցում է Planet- today-ը:
240 կիլոմետր՝ ահա այսպիսի տարածություն է հնարավոր հաղթահարել G12H-ով, որի մարտկոցը 100 տոկոսով լիցքավորված է: Սա, ի դեպ, 2 անգամ ավելի է, քան համանման տրանսպորտի շարքում նախորդ ռեկորդը: Նոր էլեկտրահեծանիվը ստեղծողները նշում են, որ ռեկորդային ինքնավարության հաջողվել է հասնել հզոր՝ 3 կՎտժ մարտկոցի շնորհիվ, որը ստեղծվել է ամենաժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ:
Նոր երկանիվ էլեկտրատրանսպորտի առավելագույն արագությունը կազմում ժամում 45 կմ: Այսինքն՝ այն վարելու համար վարորդական իրավունքի անհրաժեշտություն չկա:
Առայժմ հայտնի է, որ նորույթն ունի ճանաչելու կենսաչափական համակարգ, որն իրենից ներկայացնում է ղեկում հատուկ հաղորդիչներ: Այսինքն՝ չարամիտներին չի հաջողվի G12H-ը հեշտորեն առեւանգել:
Կարծիքներ