Ռուսաստանում երկարացվել Է թռիչքների սահմանափակման ռեժիմը 11 օդանավակայաններում

Ռուսաստանում երկարացվել Է թռիչքների սահմանափակման ռեժիմը 11 օդանավակայաններում

Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում մինչեւ հոկտեմբերի 16-ը երկարացվել Է թռիչքներ կատարելու սահմանափակումների ռեժիմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռոսավիացիա»-ն:

«Թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում երկարացվել Է մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 10-ը»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններում: Ռուսաստանի հարավում սահմանափակումների ռեժիմը գործում Է փետրվարի 24-ից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում