Դավիթ Սանասարյանը ահազանգում է 26 համարի քվեաթերթիկի բացակայության հերթական դեպքի մասին
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյանը ահազանգում է 26 համարի քվեաթերթիկի բացակայության հերթական դեպքը։
««Ինքնիշխան Հայաստան» կուսակցության 26 համարի քվեաթերթիկի բացակայության հերթական դեպքը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Սանասարյանը եւ հղում արել ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառումն ու լտեղամասի լուսանկարը։
Օգտատերը նշել է, որ դեպքը տեղի է ունեցել Վանաձոր քաղաքաքի 23/22 տեղամասում։ Նշվում է, որ ընտրողի պահանջով 26 համարի քվեաթերթիկը տրվել է նրան։
Կարծիքներ