Հրդեհ տան տանիքում
Հունիսի 6-ին, ժամը 03:23-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմաշ գյուղի Հանրապետության փողոցի տներից մեկում. ներսում երեխաներ կան:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան տանիքում. երեխաները տեղի ուժերով դուրս են բերվել տնից։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:41-ին, մարվել՝ 04:40-ին: Այրվել է տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 30 քմ հտվածը:
Կարծիքներ