«Աստղային ուղի» սերիալի 90-ամյա դերասանը կուղևորվի տիեզերք

«Աստղային ուղի» սերիալի 90-ամյա դերասանը կուղևորվի տիեզերք

90-ամյա դերասան Ուիլյամ Շատները, ով խաղում է կապիտան Քիրքի դերը «Աստղային ուղի» սերիալում, տիեզերք կմեկնի Blue Origin-ի New Shepard տիեզերանավով: Այս մասին գրում է TMZ-ը:

15 րոպեանոց թռիչքը, որով կուղևորվի դերասանը, կկայանա հոկտեմբերին: Ուիլյամ Շատները կդառնա տիեզերք մեկնած ամենատարեց մարդը:

Առաքելությունը կնկարահանվի վավերագրական ֆիլմի համար: Դեպի տիեզերք ուղևորության մնացած մասնակիցների անունները չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ միլիարդատեր Ջեֆ Բեզոսը փոքր թիմով տիեզերք էր ուղևորվել New Shepard տիեզերանավով: Նրանից բացի, տիեզերանավում է եղել 18-ամյա մի ուսանող, ով դարձել է տիեզերք մեկնած ամենաերիտասարդ մարդը, և 82-ամյա օդաչու Վալի Ֆանկը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում