Ռուսաստանի 11 հարավային օդանավակայանների փակումը երկարացվել Է մինչեւ ապրիլի 7-ը

Ռուսաստանի 11 հարավային օդանավակայանների փակումը երկարացվել Է մինչեւ ապրիլի 7-ը

«Ռոսավիացիա»-ն վեցերորդ անգամ երկարացրել Է Ռուսաստանի կենտրոնական մասի եւ հարավի 11 օդանավակայաններում թռիչքների արգելքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մինչեւ ապրիլի 7-ը Մոսկվայի ժամանակով 03:45-ը (Երեւանի ժամանակով 04:45-ը) երկարացվել Է թռիչքների սահմանափակումը Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններում, հաղորդել Է գերատեսչությունը:

Ավիաընկերություններին առաջվա պես հանձնարարվել Է օգտագործել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայանները: Ռուսաստանի մյուս օդանավակայանները, ներառյալ միջազգայինները, աշխատում են սովորական ռեժիմով, հավաստիացրել են գերատեսչությունում: Ռուսաստանի ներսում թռիչքների սահմանափակումները մտցվել Էին փետրվարի 24-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում