Պաշտպանության նախարարության և ԶՈՒ բարձրաստիճան զինվորականները ԱԺ-ում են. քննարկում է տեղի ունենում
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովն այսօր՝ ապրիլի 13-ին, փակ քննարկում է հրավիրել:
Փակ քննարկմանը մասնակցում են ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը: Նիստը նախաձեռնել է «Հայաստան» խմբակցությունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այն վերաբերելու է Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում սահմանային լարումներին:
Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր, ադրբեջանական կողմը, ըստ ոչ պաշտոնական տվյալների, 8 զոհ և 10 վիրավոր:
Կարծիքներ